Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

10 ամենահայտնի «երևակայական» հիվանդություններ. 1in.am

10 ամենահայտնի «երևակայական» հիվանդություններ. 1in.am

Անձրևոտ և ցուրտ աշնանը, գանգատվելով ընկճախտից կամ այն բանից, որ մրսել ենք, մենք մեզ վերագրում ենք այլ հիվանդությունների ախտանիշներ, որոնք ընդհանրապես գոյություն չունեն: facte-r.-ն ներկայացվում է ամենատարածված երևակայական հիվանդությունների տասնյակը:

Ժողովրդական ախտորոշում


Երևակայական հիվանդությունների գլխավոր «առաքիչը» ժողովրդական կարծիքն է: Առասպելները ոչնչացնել և քաղաքացիներին համոզել, որ նրանք առողջ են կամ տառապում են ոչ իրենց ենթադրած հիվանդությամբ, հաճախ շատ դժվար է լինում:

Մրսածություն


Մրսածություն ախտորոշումը կայացնում ենք այն ժամանակ, երբ ցավում է մեջքը կամ վիզը՝ հիշելով ժամանակին չփակված պատուհանի մասին, որի ներքո մի քանի ժամ նստած էինք: Նյարդաբանները նման պատճառահետևանքային կապը չեն հերքում, բայց շեշտադրումներն այլ կերպ են դնում:

Ռևմատիզմ


Այն հիմնականում կապվում է մեջքի ցավերի հետ, որի պատճառով ոչ կարողանում ենք նստել, ոչ՝ բարձրանալ: Ընդ որում, ռևմատիզմը ոչ մի կապ չունի մեջքի ցավերի հետ: Իրական ռևմատիզմը բորբոքային հիվանդություն է, որն առաջին հերթին ախտահարում է սիրտը:

Սպիտակ տենդ


Եթե հավատանք ժողովրդական կարծիքին՝ այդ վիճակն առաջանում է երկու շաբաթ անընդմեջ սպիրտային ըմպելիքներ կիրառելուց հետո:

Սկլերոզ


Սկլերոզը սովորաբար պատասխանատու է կորած բանալիների համար: Բայց, իրականում, նման հիվանդություն գոյություն չունի: Գոյություն ունեն այդ հիվանդությանը նման տասնյակ տեսակներ, և դրանք բոլորը ենթադրում են շարակցական հյուսվածքի աճ:

Ցելյուլիտ


«Իտ» վերջավորությունը վկայում է բորբոքման մասին, բայց դժվար թե «նարնջի կեղևի» մասին ասելով՝ մարդիկ հասկանան բորբոքում: Իրական ցելյուլիտը մաշկի տակ ճարպային հյուսվածքների բորբոքումն է: Դրա դեմ պայքարում են վիրահատությամբ և հակաբիոտիկներով:

Ողնաշարի օստեոխոնդրոզ


Հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում ոսկրային հյուսվածքի մահացում: Բայց հետխորհրդային տարածաշրջաններում բժիշկներն այդ ախտորոշումն են տալիս բոլոր նրանց, ովքեր ունեն միջողնաշարային սկավառակների փոփոխություն:

Թարգմանության դժվարություն


Դեպրեսիա, ավիտամինոզ, միգրեն՝ հավանաբար բոլորն էլ նման ախտանիշների հանդիպել են: Դրանք իրականում գոյություն ունեն, ուղղակի իրական ախտանիշները տարբերվում են մեր պատկերացրածից:

Միգրեն


Մենք ի նկատի ունենք հոգնեցնող գլխացավ: Իրականում այն կրկնվող և տանջալից ցավ  ենթադրում,  որի ժամանակ առաջանում է սրտխառնոց, լույսի նկատմամբ զգայունություն, կարող են առաջանալ նյարդաբանական խանգարումներ՝ տեսողության փոփոխություն, ձեռքի կամ ոտքի թմրում:

Դեպրեսիա


Մենք նկատի ունենք տխրությունն ու թախիծը: Իրականում դեպրեսիան հիվանդություն է: Դրա հիմքում սերոտոնին հորմոնի փոխանակման խախտումն է: Դրանից է կախված այլ հորմոնների սինթեզը, իսկ դա նշանակում է՝ տրամադրության անկում, իմունիտետի թուլացում, զգայունություն ցավի նկատմամբ, մշտական մրսածության զգացողություն և այլն:

Ավիտամինոզ


Գարնանային եղանակափոխության ժամանակ թուլությունը, որը կապում են վիտամինների պակասի հետ: Իրականում այս հիվանդությունն ուղեկցվում է ամենատարբեր ախտանիշներով՝ կապված նրանից, թե հատկապես որ վիտամինային խմբի պակասի արդյունք է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. devki.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ